Գրավատները ֆինանսական կառույցներ են, որոնք մարդկությանը հայտնի են դեռ վաղ ժամանակներից։ Գրավատները գոյություն են ունեցել դեռևս Հին Հունաստանում և Հռոմում։ Վկայություններ կան, որ Չինաստանում դրանք գործել են դեռևս 3000 տարի առաջ։
Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ Կոստանդնուպոլսի դեմ խաչակրաց արշավանքներից հետո խաչակիրները ռազմական ավարը տարան Վենետիկ և Լոմբարդիա։ Այստեղից էլ առաջացել է «լոմբարդ» բառը։ Փողերի հոսքը, որը լցվեց Իտալիա, նպաստեց առաջին բանկերի առաջացմանը և վաշխառությանը:
Նշվում է նաև, որ ներկայիս տեսքով առաջին գրավատունը բացվել է 1618թ․ սեպտեմբերի 28-ին Բելգիայում՝ Բրյուսել քաղաքում, «Լոմբարդիի տուն» անվանմամբ, որի հիմնադիրները եղել են Իտալական Լոմբարդիա շրջանից գաղթած Լոմբարդիները։ Այստեղից էլ առաջացել է «Լոմբարդ» բառը։ «Լոմբարդիի տան» խորհրդանիշը եղել են 3 ոսկյա գնդեր։ Այդ պատկերը ներկայումս էլ շատ երկրներում կիրառվում է որպես տարբերանշան։

Գրավատների ծառայություններից հաճախ օգտվում էին ազնվական մարդիկ բոլոր ժամանակներում։ Օրինակ՝ 1492 թվականին Իսպանիայի թագուհի Իզաբելլա I-ը գրավադրեց իր սեփական ադամանդե թագը՝ ֆինանսավորելու Քրիստոֆեր Կոլումբոսի արշավախումբը Ամերիկա։
Աշխարհում մինչ օրս էլ գրավատները մեծ առաջընթաց ունեն և կարևոր դեր են խաղում ցանկացած երկրի տնտեսությունում։