Լոմբարդը տրամադրում է վարկեր ավտոմեքենաների գրավադրմամբ

Վարկի տրամադրման պայմաններին կարող եք ծանոթանալ ստորև։

Լոմբարդը տրամադրում է կարճաժամկետ սպառողական վարկեր ավտոմեքենաների գրավադրմամբ: Գրավադրված գույքը հանձնվում է ավտոգրավատուն և պահպանվում է հուսալի անվտանգության համակարգով ապահովված փակ տարածքում, որտեղ կողմնակի անձանց մուտքն արգելվում է: Գրավադրված գույքն ապահովագրվում է գրավատան հաշվին՝ գնահատված արժեքի 100%-ի չափով:

Գրավատունը մասնագիտացված է միայն ավտոմեքենաների գրավադրմամբ, ինչը հնարավորություն է տալիս առավել պրոֆեսիոնալ մոտենալ գրավադրվող մեքենայի տեխնիկական վիճակին, տեղում գնահատել մեքենան և տրամադրել առավելագույն գումար՝ հաշվի առնելով ոչ միայն մեքենայի տարեթիվն ու արտաքին վիճակը, այլև նույնիսկ ամենաչնչին առավելությունները:

Լոմբարդիա գրավատուն

Վարկավորման պայմանները

Վարկի տոկոսադրույքը կախված է գրավադրվող մեքենայի արտադրման տարեթվից: Ընդ որում՝ որքան նոր է մեքենան, այնքան ցածր է վարկի տոկոսադրույքը:

*Տոկոսագումարների գանձումը կատարվում է օրական հաշվարկով.

Վարկը տրամադրվում է անկանխիկ՝ գումարը փոխանցելով վարկառուի անունով բացված հաշվեհամարին։