«Լոմբարդիա» ավտոլոմբարդը հիմնադրվել է 2012թ․, ունի ՀՀ Կենտրոնական Բանկի կողմից տրամադրված համապատասխան լիցենզիա (լիցենզիա թիվ ԳԳ-Ե 257): Գրավատունը մասնագիտացած է միայն ավտոմեքենաների գրավադրմամբ տրվող վարկերի տրամադրումով: Հաճախորդների սպասարկումը կազմակերպվում է բարձր մակարդակով, իսկ ժամանակակից ավտոմատացված համակարգերի շնորհիվ գրավատունն ապահովում է սպասարկան առավելագույն արագություն:
«Լոմբարդիա» ավտոլոմբարդը իր բարեխիղճ և որակյալ սպասարկման շնորհիվ կարճ ժամանակում ձեռք է բերել բազմաթիվ հաճախորդներ, իր գործունեության ընթացքում սպասարկելով շուրջ 3000 հաճախորդների: Մեր նպատակն է հնարավորինս արագ հաճախորդներին ապահովել ֆինանսական միջոցներով՝ ծագած ֆինանսական խնդիրները լուծելու համար, որպես գրավ ընդունելով իրենց պատկանող տրանսպորտային միջոցները:
Լոմբարդը պարբերաբար վերանայում է ծառայությունների մատուցման պայմանները՝ դրանք հաճախորդներին հնարավորինս հարմար և մատչելի դարձնելու համար:
Մեր առավելությունները
Արագ
Վարկի տրամադրման ողջ ընթացքը տևում է առավելագույնը 30 րոպե։
Ապահով
Գրավի առարկան պահպանվում է փակ տարածքում և չի շահագործվում
Շահավետ
Վարկը տրամադրվում է ցածր տոկոսադրույքով և առանց միջնորդավճարների
Պարզ
Վարկի ձևակերպման համար լրացուցիչ փաստաթղթեր չեն պահանջվում
Հաճախ տրվող հարցեր
Ահա և Ձեզ ենք ներկայացնում Ձեզ հետաքրքրող մի շարք հարցերի պատասխաններ
– Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ վարկի տրամադրման համար
-գրավադրվող տ/մ սեփականատիրոջ անձնագիրը և սոց․ քարտը,
-տ/մ հաշվառման վկայագիրը,
-տ/մ սեփականության իրավունքի պետական գրանցման վկայագիրը
– Որքա՞ն ժամանակով են տրամադրվում վարկերը
-գրավատունը տրամադրում է կարճաժամկետ սպառողական վարկեր առավելագույնը 180 օր ժամկետով
– Ինչպե՞ս են հաշվարկվում վարկի տոկոսները
-տոկոսավճարները հաշվարկվում և գանձվում են միայն օգտագործված օրերի համար
– Որտե՞ղ է պահպանվում գրավադրված մեքենան
-գրավատուն հանձնված տրանսպորտային միջոցը պահպանվում է անվտանգության և հակաառևանգման համակարգով ապահովված փակ տարածքում և չի շահագործվում
– Հնարավո՞ր է վարկը մարել ժամկետից շուտ
-Այո, ընդ որում վարկի վաղաժամկետ մարման դեպքում որևէ տուգանք չի կիրառվում, իսկ տոկոսավճարները գանձվում են միայն օգտագորված օրերի համար
– Եկամուտը հաստատող ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ
– Գրավատունը վարկը տրամադրում է առանց եկամուտը հաստատող փաստաթղթերի