Ավտոմեքենայի գրավով վարկ | Լոմբարդիա ավտոգրավատուն

Լոմբարդիա ավտոգրավատուն

«Լոմբարդիա» ՍՊԸ գրավատունը հիմնադրվել է 2012թ․, ունի ՀՀ Կենտրոնական Բանկի կողմից տրամադրված համապատասխան լիցենզիա (լիցենզիա թիվ ԳԳ-Ե 257): Գրավատունը մասնագիտացած է միայն ավտոմեքենաների գրավադրմամբ տրվող վարկերի տրամադրումով: Հաճախորդների սպասարկումը կազմակերպվում է բարձր մակարդակով, իսկ ժամանակակից ավտոմատացված համակարգերի շնորհիվ գրավատունն ապահովում է սպասարկան առավելագույն արագություն: Գրավատունն իր բարեխիղճ և որակյալ սպասարկման շնորհիվ կարճ ժամանակում ձեռք է բերել բազմաթիվ հաճախորդներ, իր գործունեության ընթացքում կնքելով շուրջ 1200 պայմանագիր: Մեր նպատակն է հնարավորինս արագ հաճախորդներին ապահովել ֆինանսական միջոցներով՝ ծագած ֆինանսական խնդիրները լուծելու համար, որպես գրավ ընդունելով իրենց պատկանող տրանսպորտային միջոցները: Մենք պարբերաբար վերանայում ենք ծառայությունների մատուցման պայմանները՝ դրանք հաճախորդներին հնարավորինս հարմար և մատչելի դարձնելու համար:

Պատմական ակնարկ

Գրավատները ֆինանսական կառույցներ են, որոնք մարդկությանը հայտնի են դեռ վաղ ժամանակներից։ Գրավատները գոյություն են ունեցել դեռևս Հին Հունաստանում և Հռոմում։ Վկայություններ կան, որ Չինաստանում դրանք գործել են դեռևս 3000 տարի առաջ։ Ներկայիս տեսքով առաջին գրավատունը բացվել է 1618թ․ սեպտեմբերի 28-ին Բելգիայում՝ Բրյուսել քաղաքում, «Լոմբարդիի տուն» անվանմամբ, որի հիմնադիրները եղել են Իտալական Լոմբարդիա շրջանից գաղթած Լոմբարդիները։ Այստեղից էլ առաջացել է «Լոմբարդ» բառը։ «Լոմբարդիի տան» խորհրդանիշը եղել են 3 ոսկյա գնդեր։ Այդ պատկերը ներկայումս էլ շատ երկրներում կիրառվում է որպես տարբերանշան։ Աշխարհում գրավատները մեծ առաջընթաց ունեն և կարևոր դեր են խաղում ցանկացած երկրի տնտեսությունում։

ավտոլոմբարդ