Լոմբարդիա ավտոգրավատուն
«Լոմբարդիա» ՍՊԸ գրավատունը հիմնադրվել է 2012թ․, ունի ՀՀ Կենտրոնական Բանկի կողմից տրամադրված համապատասխան լիցենզիա (լիցենզիա թիվ ԳԳ-Ե 257): Գրավատունը մասնագիտացած է միայն ավտոմեքենաների գրավադրմամբ տրվող վարկերի տրամադրումով: Հաճախորդների սպասարկումը կազմակերպվում է բարձր մակարդակով, իսկ ժամանակակից ավտոմատացված համակարգերի շնորհիվ գրավատունն ապահովում է սպասարկան առավելագույն արագություն: Գրավատունն իր բարեխիղճ և որակյալ սպասարկման շնորհիվ կարճ ժամանակում ձեռք է բերել բազմաթիվ հաճախորդներ, իր գործունեության ընթացքում կնքելով շուրջ 1200 պայմանագիր: Մեր նպատակն է հնարավորինս արագ հաճախորդներին ապահովել ֆինանսական միջոցներով՝ ծագած ֆինանսական խնդիրները լուծելու համար, որպես գրավ ընդունելով իրենց պատկանող տրանսպորտային միջոցները: Մենք պարբերաբար վերանայում ենք ծառայությունների մատուցման պայմանները՝ դրանք հաճախորդներին հնարավորինս հարմար և մատչելի դարձնելու համար:


